Փոխվարչապետերի որոշումներ

4 Մայիսի 2020, 238 - Ա

«ՏԱՇԻՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից ձեռք բերված 2019 թվականի արտադրության «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի (նույնականացման համար՝ XTC651155K1406282, 4,096,183 ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, ԵՏՄ բեռ) ներմուծման ծրագիրը:
2. Սահմանել, որ նշված բեռնատար ավտոմեքենան ծառայելու է բացառապես «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող Սպիտակի մանկապարտեզի, Տաշիր քաղաքի նոր բժշկական կենտրոնի և այլ բարեգործական ծրագրերի շրջանակներում:
3. «Տաշիր» բարեգործական հիմնադրամին՝ նշված ավտոմեքենայի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ: