30 Ապրիլի 2020, 232 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ (N 1)
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Քրիստոնյաները կարիքի մեջ» հիմնադրամի կոմղից որպես աջակցություն, Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության հասցեով` Արցախի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովին անհատույց հանձնելու նպատակով ուղարկված ապրանքների (20 տեղ, 4,750 կգ ընդհանուր քաշով, 29,274.09 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, ներառյալ փոխադրման ծախսերը, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությանը` նշված բեռի համապատասխան ձևակերպումները ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն: