30 Ապրիլի 2020, 231 - Ա
«ԱՐՑԱԽՖՈՆԴ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Արցախֆոնդ» բարեգործական հիմնադրամի կողմից (Արցախի Հանրապետություն, քաղ. Ստեփանակերտ, Կնունյանցների 17, ՀՎՀՀ՝ 90041112) իրականացվող՝ 6,414,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Մանկական խաղահրապարակի կառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Արցախֆոնդ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 90041112) «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 05501766) 2020 թվականի փետրվարի 13-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սարքավորումների պատրաստման աշխատանքների իրականացում՝ 6,414,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի անմիջականորեն կապված է սույն որոշման 1 ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Արցախֆոնդ» բարեգործական հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին: