30 Ապրիլի 2020, 221 - Ա
«ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Համահայկական ամառային 7-րդ խաղերը պատշաճ կազմակերպելու նպատակով «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված ներքոհիշյալ ապրանքների ներմուծման ծրագիրը՝
1) անհատ բարերար Վարտ Ալեքսանյանի կողմից ուղարկված մեդալներ և գավաթներ (2 տեղ, 118 կգ ընդհանուր քաշով, 930 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 7,379.80 եգիպտական ֆունտ, Արևմտյան մաքսատուն-վարչություն).
2) անհատ բարերար Հակոբ Կիռմիզյանի կողմից ուղարկված հագուստներ (60 տեղ, 689 կգ ընդհանուր քաշով, 2,098 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 2,592 եվրո, Արևմտյան մաքսատուն-վարչություն):
2. «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» հասարակական կազմակերպությանը` նշված բեռի համապատասխան ձևակերպումները ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն: