Փոխվարչապետերի որոշումներ

30 Ապրիլի 2020, 224 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 516-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության ԱՄՆ-ի գրասենյակի կողմից «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի հասցեով ուղարկված ներքոհիշյալ բեռները ներմուծվում են Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 28-ի «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող «Բարեգործական բեռների ներմուծում և անհատույց բաշխում Հայաստանի տարածաշրջաններում» ծրագրի մասին» N 516-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում՝
1) 1224 տեղ, 161,922 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժեքով, ներառյալ 11,922 ԱՄՆ-ի դոլար փոխադրման ծախսերը, բեռի և բաշխման ցանկը` համաձայն հավելված 1-ի, Արարատյան մաքսատուն-վարչություն.
2) 49 տեղ, 54,379 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժեքով, ներառյալ 4,379 ԱՄՆ-ի դոլար փոխադրման ծախսերը, բեռի և բաշխման ցանկը` համաձայն հավելված 2-ի, Արարատյան մաքսատուն-վարչություն:

հավելված