23 Ապրիլի 2020, 216 - Ա
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ «ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՔԱՂԱ-ՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ԱՃԳԾԱ ՀՀ ԹԻՎ TF0A5519 ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-ԻՑ ՄԻՆՉԵՎ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ը ԸՆԿԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ԱՈՒԴԻՏԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման հավելվածի 11-րդ կետով՝
Համաձայն Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի միջև 2017 թվականի հոկտեմբերի 25-ին կնքված «Հանքարդյունաբերության ոլորտի քաղաքականության» Արդյունահանող ճյուղերի գլոբալ ծրագրային աջակցման հավատարմագրման հիմնադրամի (ԱՃԳԾԱ ՀՀ) թիվ TF0A5519 դրամաշնորհային համաձայնագրի պահանջի՝ սահմանել Համաշխարհային բանկի «Հանքարդյունաբերության ոլորտի քաղաքականության» թիվ TF0A5519 դրամաշնորհային ծրագրի՝ 2017 թվականի նոյեմբերի 6-ից մինչև 2020 թվականի ապրիլի 30-ը ընկած ժամանակաշրջանի (ներառյալ արտոնյալ մասհանումների ժամանակահատվածը) աուդիտի կատարման մրցույթի հայտերի գնահատող հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի: