14 Ապրիլի 2020, 215 - Ա
«ԱՆՈՒՇԱՎԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԴԱՍԱՍԵՆՅԱԿՆԵՐԻ ՎԵՐԱԶԻՆՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Անուշավան Աբրահամյան կրթական հիմնադրամի» Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող` 6,765,645 դրամ ընդհանուր արժողությամբ «Խոհարարական դասասենյակների վերազինում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Անուշավան Աբրահամյան կրթական հիմնադրամի» Հայաստանի մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ՝ 01238936) «ՔԱՄ ԵՆ ԳՈ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00858165) 2020 թվականի մարտի 6-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է խոհանոցային սարքավորումների մատակարարում` 6,765,645 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է վերոգրյալ ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Անուշավան Աբրահամյան կրթական հիմնադրամի» Հայաստանի մասնաճյուղին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին: