Փոխվարչապետերի որոշումներ

9 Ապրիլի 2020, 204 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԴԵՄ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԳՈՐԾԱՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՊԱՇՏՊԱՆԻՉ ԱԿՆՈՑՆԵՐԻ, ԿՈՄԲԻՆԵԶՈՆՆԵՐԻ ԵՎ ՇՆՉԱԴԻՄԱԿՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 3,400,300 դրամ ընդհանուր արժողությամբ «Կորոնավիրուսի դեմ կանխարգելիչ գործաղությունների շրջանակներում պաշտպանիչ ակնոցների, կոմբինեզոնների և շնչադիմակների ձեռքբերում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) «Մեյդ Թու Մեյք» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01570843) 2020 թվականի մարտի 26-ին կնքված N ԱԲՍ-ԿՎ-04/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է պաշտպանիչ ակնոցների, կոմբինեզոնների եվ շնչադիմակների գնում՝ 3,400,300 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1 ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

հավելված

Արխիվ

2024

2023