Փոխվարչապետերի որոշումներ

31 Օգոստոսի 2018, 153 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի N Մ-475-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
Սահմանել, որ «Ալբերտ Սևինս» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 05544722) «Ախուրյան Կոոպշին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 05801184) 2018 թվականի հունիսի 11-ին կնքված N ANH 04 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ծերանոցի 2 մասնաշենքերի կառուցման շինարարական աշխատանքների իրականացում` 186,048,245 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2018 թվականի հունիսի 8-ի «Ալբերտ Սևինս» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Շիրակի մարզում ծերանոցի կառուցում» ծրագրի մասին» N Մ-475-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն: