Փոխվարչապետերի որոշումներ

9 Ապրիլի 2020, 203 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 3-Ի N Մ-318-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
Սահմանել, որ Անգլիայի «Հայկական ծառայություններ» բարեգործական հիմնադրամի կողմից «Շողիկ» հայկական բարեգործական կազմակերպության հասցեով ուղարկված ապրանքները (8,860 կգ ընդհանուր քաշով, 138,473.57 ֆունտ ստերլինգին համարժեք դրամ արժեքով, փոխադրման ծախսերը կազմել են 3,900 ֆունտ ստերլինգ, բեռի բաշխման ցանկը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 3-ի «Շողիկ» հայկական բարեգործական կազմակերպության կողմից իրականացվող «Հոգ Հայաստանին» ծրագրի մասին» N Մ-318-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:
 

հավելված