1 Ապրիլի 2020, 169 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 857-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
Սահմանել, որ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի (ՀՎՀՀ` 02269952) կողմից «Շինսերտիֆիկատ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01528652) 2020 թվականի մարտի 2-ին կնքված՝ N ՎԸ-006/2020 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ասֆալտապատման, հողային, ինժեներական կոմունիկացիաների մոնտաժման աշխատանքների որակի տեխնիկական հսկողություն և օգտագործվող նյութերի լաբորատոր փորձարկումների իրականացում՝ 6,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի նոյեմբերի 29-ի «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Մասիս քաղաքի Հրանտ Վարդանյան փողոցի բարեկարգման և նորոգման աշխատանքների իրականացում» ծրագրի մասին N 857-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն: