Փոխվարչապետերի որոշումներ

1 Ապրիլի 2020, 190 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի N 60 -Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստամի Հանրապե–տության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի փետրվարի 1-ի «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Օրրան-Վանաձոր» օգնություն կարիքավոր ընտանիքներին» ծրագրի մասին» N 60 -Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունն ու լրացումը՝
1) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետի 7-րդ ենթակետը.
2) որոշման հավելվածի 10-րդ կետի 7-րդ ենթակետը «ՀՀ դրամ» բառերից հետո լրացնել «(ավելացված արժեքի հարկից ազատումն ակնկալվում է 1,800,000 դրամի մասով)» բառերով:
2. Սահմանել, որ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության (ՀՎՀՀ՝ 02552842) կողմից «Լուսինե Բարաթյան» ԱՁ-ի (ՀՎՀՀ՝ 66854479) հետ 2020 թվականի փետրվարի 20-ին կնքված՝ N 1/2 – 2020 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի ապրիլի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում մսի և մսային կիսաֆաբրիկատների ձեռքբերում՝ 1,800,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն: