1 Ապրիլի 2020, 186 - Ա
ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՍՑԵՈՎ ՈՒՂԱՐԿՎԱԾ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Գրենոբլի քաղաքապետարանի ու Գրենոբլի և Դոֆինեի Հայկական մշակույթի տան կողմից Սևան համայնքի սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողներին անվճար փոխադրումը ապահովելու նպատակով Սևան համայնքի հասցեով ուղարկված երկու ավտոբուսի («IRISBUS ILIADE» մակնիշի, 2004 թվականի արտադրության, նույնականացման համարները՝ VNESFR11500211080 և VNESFR11500210965, 10,000 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմում են 15,000 եվրո, Հյուսիսային մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. Սևան համայնքի ղեկավարին` նշված ավտոբուսների համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ: