1 Ապրիլի 2020, 182 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 68-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02569972) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի մարտի 1-ի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Գյուղական համայնքների զարգացում» ծրագրի մասին» N 68-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Հայկական բարեգործական ընդհանուր միություն» հիմնադրամի (Հայաստան) հետ (ՀՎՀՀ՝ 00006479) 2020 թվականի մարտի 5-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ոչ բնակելի տարածքի վարձակալություն՝ 17,226,008 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Մագնոն» ԲԲԸ-ի (ՀՎՀՀ՝ 05501766) և ՀՀ Լոռու մարզի Վահագնու համայնքապետարանի հետ (ՀՎՀՀ՝ 06910489) 2020 թվականի մարտի 2-ին կնքված N Զ-01/2020 եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է խաղահրապարակի պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 1,985,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01551651) կնքված թիվ 19223028 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի ապրիլի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ինտերնետ և բջջային ծառայությունների մատուցում՝ 6,750,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01551651) կնքված թիվ 20624683 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի ապրիլի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ինտերնետ և բջջային ծառայությունների մատուցում՝ 472,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01551651) կնքված թիվ 19638751 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի ապրիլի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ինտերնետ և բջջային ծառայությունների մատուցում՝ 198,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.