Փոխվարչապետերի որոշումներ

1 Ապրիլի 2020, 174 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N Մ-1183-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
Սահմանել, որ ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգի մեթոդիստական եկեղեցու կողմից ԱՄՆ-ի Հայաստան-Արցախ հիմնադրամի միջոցով «Ագապե» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի հասցեով ուղարկված բեռը (120 տեղ, 10,372.24 կգ ընդհանուր քաշով, 39,825 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժեքով, փոխադրման ծախսերը կազմել են 13,800 ԱՄՆ-ի դոլար, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծվում է Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2016 թվականի դեկտեմբերի 23-ի «Ագապե» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող «Մարդկային տառապանքը որպես պատերազմի և բնական աղետի հետևանք» ծրագրի մասին» N Մ 1183-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:
 

հավելված

Արխիվ

2024

2023