1 Ապրիլի 2020, 172 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N Մ-648-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱ¬ԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Քրոսրոադս» միջազգային բարեգործական հիմնադրամի կողմից ձեռք բերված սարքավորումները (6 տեղ, 3,088 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 150 եվրո, ցանկը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2013 թվականի հուլիսի 19-ի «Յանգ լայֆ» ոչ առևտրային կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից «Քրոսրոադս» միջազգային բարեգործական հիմնադրամի հետ համատեղ իրականացվող «Փյունիկ» ամառային ճամբար» ծրագրի մասին» N Մ-648-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում: