Փոխվարչապետերի որոշումներ

31 Օգոստոսի 2018, 145 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐ- ԾԱ¬ԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի N Մ-437-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՈՒ ԿԻՑ ԾՐԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐ¬ԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2018 թվականի հունիսի 8-ի «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Տաշիր քաղաքի Երևանյան փողոցի կանաչապատում, ցանկապատների կառուցում և վերանորոգում» ծրագրի մասին» N Մ-437-Ա որոշման մեջ և կից ծրագրում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին և կից ծրագրի 6-րդ կետերում «130,000,000 դրամ» բառերը փոխարինել «140,000,000 դրամ» բառերով.
2) որոշմանը կից ծրագրի՝
ա. 9-րդ կետում «5,000,000 դրամ» բառերը փոխարինել «15,000,000 դրամ» բառերով,
բ. 10-րդ կետի 4-րդ ենթակետում «1000 հատ ծառերի տնկիների տնկման աշխատանքներ՝ 5,000,000 դրամ» բառերը փոխարինել «1300 հատ ծառերի տնկիների ձեռքբերման և տնկման աշխատանքներ՝ 15,000,000 դրամ» բառերով:
2. Սահմանել, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 07203481) «Մարմարի աշխարհ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00808678) 2018 թվականի հունիսի 27-ին կնքված N 02/18 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ծառերի տնկիների մատակարարում՝ 12,506,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն: