Փոխվարչապետերի որոշումներ

11 Մարտի 2020, 150 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N Մ-1435-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ Մ Ա Ս Ի Ն

 
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672)՝ «Այյունեթվորքս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02588485) 2020 թվականի փետրվարի 11-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է անլար կապի սարքերի, սնուցման սարքի և սնուցման սարքի լարի ձեռքբերում՝ 3,106,400 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2015 թվականի դեկտեմբերի 25-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Գյումրի քաղաքի հին թատրոնի շենքի և հարակից տարածքի վերակառուցման, վերանորոգման և բարեկարգման» ծրագրի մասին» N Մ 1435 Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

Արխիվ

2024

2023