Փոխվարչապետերի որոշումներ

11 Մարտի 2020, 137 - Ա

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊՈԱԿ-Ի ՇԵՆՔԻ ՄԱՍՆԱԿԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ Մ Ա Ս Ի Ն

 
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մարշալ Բաղրամյան 40, ՀՎՀՀ՝ 00006479) իրականացվող՝ 531,579,301 դրամ ընդհանուր արժողությամբ «Արցախի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի շենքի մասնակի վերակառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1 ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «ՍՌՍ-ԶՎԵԶԴԱ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 00086643) և «Արցախի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի հետ (ՀՎՀՀ` 90009095) 2020 թվականի փետրվարի 6-ին կնքված եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շենքի էլեկտրամատակարարման ցանցի շինմոնտաժային աշխատանքների իրականացում՝ 126,592,390 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «ԿՈՆՍԷԼ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 01539021) և «Արցախի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի հետ (ՀՎՀՀ` 90009095) 2020 թվականի փետրվարի 6-ին կնքված եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շենքի օդափոխության, օդորակման, ջեռուցման համակարգերի, կաթսայատան, ջրամատակարարման և ջրահեռացման ներքին ցանցերի մոնտաժային աշխատանքների իրականացում, ինչպես նաև էլեկտրամոնտաժային սարքերի և լուսատուների մատակարարում՝ 364,986,911 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչությանը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

Հավելված