Փոխվարչապետերի որոշումներ

11 Մարտի 2020, 135 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՈՒՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՆԱԻՐԻ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Global Aid Network բարեգործական կազմակերպության կողմից որպես աջակցություն Ուջանի համայնքին, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ուջանի համայնքի ղեկավար Նաիրի Կիրակոսյանի հասցեով ուղարկված բեռի (9,250 կգ ընդհանուր քաշով, 5,599.02 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման և այլ ծախսերը կազմել են 3,562.5 եվրո, բաշխման ցանկը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման և բաշխման ծրագիրը:
2. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ուջանի համայնքի ղեկավար Նաիրի Կիրակոսյանին` նշված բեռի համապատասխան ձևակերպումները և բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Հավելված