11 Մարտի 2020, 133 - Ա
«ՖՈՔԸՍ ՕՆ ՉԻԼԴՐԵՆ ՆԱՈՒ, ԻՆԿ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԻՆԸ ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ ՀԱՅԱՍՏՆԱԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ.» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող` 18,918,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Ինը մանկական խաղահրապարակ Հայաստանի համայնքներում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ՝ 00130776)՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05501766) 2020 թվականի փետրվարի 10-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Շիրակի մարզի Կամո համայնքի մանկապարտեզի համար խաղահրապարակի սարքավորումների պատրաստում՝ 1,482,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05501766) 2020 թվականի փետրվարի 10-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Արևիկ» մանկապարտեզի համար խաղահրապարակի սարքավորումների պատրաստում՝ 2,500,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05501766) 2020 թվականի փետրվարի 10-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Արարատի մարզի Պարույր Սևակ համայնքի մանկապարտեզի համար խաղահրապարակի սարքավորումների պատրաստում՝ 1,482,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05501766) 2020 թվականի փետրվարի 10-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Արարատի մարզի Դվին համայնքի մանկապարտեզի համար խաղահրապարակի սարքավորումների պատրաստում՝ 1,482,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05501766) 2020 թվականի փետրվարի 7-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Արարատի մարզի Գեղանիստ համայնքի մանկապարտեզի համար խաղահրապարակի սարքավորումների պատրաստում՝ 2,500,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
6) «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05501766) 2020 թվականի փետրվարի 10-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Տավուշի մարզի Խաշթառակ համայնքի մանկապարտեզի համար խաղահրապարակի սարքավորումների պատրաստում՝ 1,482,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
7) «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05501766) 2020 թվականի փետրվարի 10-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Տավուշի մարզի Բերքաբեր համայնքի մանկապարտեզի համար խաղահրապարակի սարքավորումների պատրաստում՝ 1,482,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
8) «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05501766) 2020 թվականի փետրվարի 7-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Գեղարքունիքի մարզի Թթուջուր համայնքի մանկապարտեզի համար խաղահրապարակի սարքավորումների պատրաստում՝ 2,500,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
9) «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05501766) 2020 թվականի փետրվարի 7-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Գեղարքունիքի մարզի Գագարին համայնքի համար խաղահրապարակի սարքավորումների պատրաստում՝ 2,004,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
10) «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05501766) 2020 թվականի փետրվարի 7-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Արմավիրի մարզի Լուկաշին համայնքի մանկապարտեզի համար խաղահրապարակի սարքավորումների պատրաստում՝ 2,004,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
3. «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ.» բարեգործական կազմակերպության հայաս-տանյան մասնաճյուղին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին: