Փոխվարչապետերի որոշումներ

11 Մարտի 2020, 127 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասցեով ուղարկված ներքոհիշյալ ապրանքների ներմուծման ծրագիրը՝
1) «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով ձեռք բերված դաշնամուր իր ծածկոցով՝ «Ալեքսանդր Սպենդիարյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց հանձնելու նպատակով՝ 27,405 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման և այլ ծախսերը կազմել են 1,245 ԱՄՆ-ի դոլար, Արարատյան մաքսատուն-վարչություն.
2) ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի կողմից՝ Արցախի ազատամարտի հաշմանդամ վետերանների միջև անհատույց բաշխելու նպատակով՝ հիգիենիկ պարագաներ՝ 7 տեղ, 70 կգ ընդհանուր քաշով, 1,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 400 ԱՄՆ-ի դոլար, Արարատյան մաքսատուն-վարչություն.
3) ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի կողմից՝ «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից շահագործվող «Հայրենիքի պաշտպան վերականգնողական կենտրոն»-ին անհատույց հանձնելու նպատակով՝ դեղորայք՝ 51.5 կգ ընդհանուր քաշով, 760 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 382.90 ԱՄՆ-ի դոլար, Արարատյան մաքսատուն-վարչություն.
4) ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի կողմից հաշմանդամ Մարինե Թորոսյանին անհատույց հանձնելու նպատակով՝ 2007 թվականի արտադրության, Vollkswagen Rabbit մակնիշի հատուկ կահավորված ավտոմեքենա, նույնականացման համարը` WVWDS71K17W129361, 4,477 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 1,500 ԱՄՆ-ի դոլար, Հյուսիսային մաքսատուն-վարչություն:
2. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` նշված բեռների ձևակերպումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն: