Փոխվարչապետերի որոշումներ

11 Մարտի 2020, 116 - Ա

«ՍԱՏԱՐ» ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Արվեստ, երաժշտություն, սպորտ» («Art, Music, Sport Association») ասոցիացիայի կողմից որպես օժանդակություն՝ «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված ապրանքների (45 արկղ, 675 կգ ընդհանուր քաշով, 3,359.77 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, ներառյալ 300 ԱՄՆ-ի դոլար փոխադրման ծախսերը, ցանկը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման և քաղցկեղ ախտորոշում ունեցող երեխաներին անհատույց բաշխման ծրագիրը:
2. «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպությանը` նշված բեռի բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

Հավելված

Արխիվ

2024

2023