11 Մարտի 2020, 146 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 929-Ա, N 930-Ա ԵՎ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի N 2-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ ԱՄՆ-ից «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի հիմնադիր ամերիկահայ բարերար Սեթա Ղազարյանի կողմից «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի հասցեով ուղարկված բեռը (319 տեղ (319 արկղ), 9,008.34 կգ (19,860 LBS) ընդհանուր քաշով, 104,359 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 6,400 ԱՄՆ-ի դոլար, բեռի ցանկը՝ համաձայն N 1 հավելվածի, իսկ բեռի բաշխման ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծվում է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Հույսի ճրագ» ծրագրի մասին» N 929-Ա, «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Պնակ մը կերակուր» ծրագրի մասին» N 930-Ա և 2020 թվականի հունվարի 20-ի «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Մայրատուն» ծրագրի մասին» N 2-Ա որոշումներով հաստատված ծրագրերի շրջանակներում: