Փոխվարչապետերի որոշումներ

31 Օգոստոսի 2018, 160 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ՝ «ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԶԲՈՍԱՅԳՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ ԵՎ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՀ, ք. Երևան, Մելիք-Ադամյան 2/2, ՀՎՀՀ՝ 00268286) իրականացվող` 1,740,475,850 դրամ ընդհանուր արժողությամբ՝ «Գյումրի քա-ղաքի բարեկամության զբոսայգու վերականգնում և զարգացում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

Հավելված