Փոխվարչապետերի որոշումներ

11 Մարտի 2020, 122 - Ա

«ԱՍՏՂԻԿ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐԵՎԱՅԻՆ ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՒՐԹԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Աստղիկ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 9,257,600 դրամ ընդհանուր արժողությամբ «Արևային ջրատաքացուցիչների տեղադրում Լոռու մարզի Գյուլագարակի համայնքի Կուրթան բնակավայրի կարիքավոր ընտանիքների համար» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Ատղիկ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 00472741) «Շտիգեն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01574905) 2020 թվականի փետրվարի 10-ին կնքված թիվ 100220 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 8 հատ ջրատաքացուցիչների մատակարարում և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 2,513,333.33 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1 ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Աստղիկ» բարեգործական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով, ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

Հավելված

 

Արխիվ

2024

2023