11 Մարտի 2020, 121 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N Մ-1439-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02554563) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2015 թվականի դեկտեմբերի 25-ի «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություններում ծառատունկի իրականացում» ծրագրի մասին N Մ-1439-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Յուքոմ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00024873) 2020 թվականի փետրվարի 10-ին կնքված N 3370741 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի մարտի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ինտերնետ կապի ծառայությունների մատուցում՝ 110,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «ԷՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00930884) 2020 թվականի փետրվարի 11-ին կնքված N Ե-427 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման և կարգաբերման աշխատանքների իրականացում՝ 79,402 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի: