Փոխվարչապետերի որոշումներ

20 Փետրվարի 2020, 70 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի կողմից «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասցեով` 2016 թվականի ապրիլյան պատերազմի հաշմանդամ Ավետիս Հայկազի Զարգարյանի համար ուղարկված ավտոմեքենայի (2008 թվականի արտադրության, CHRYSLER T&C մակնիշի, նույնականացման համարը` 2A8HR44H28R727148, 3,500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 1,700 ԱՄՆ-ի դոլար, Հյուսիսային մաքսատուն-վարչություն, մեքենան համալրված է 25 կգ քաշով հարակից տեխնիկական սարքավորումներով) ներմուծման ծրագիրը:
2. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն: