20 Փետրվարի 2020, 98 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N Մ-1264-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02600539) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի` 2016 թվականի դեկտեմբերի 27-ի «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Գյուղատնտեսության զարգացում» ծրագրի մասին» N Մ-1264-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00046317) 2014 թվականի հուլիսի 25-ին կնքված N 09106149959 պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում` 4,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00046317) 2017 թվականի փետրվարի 15-ին կնքված N 015.02.17 1142 24 պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում` 350,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01520332) 2017 թվականի փետրվարի 24-ին կնքված N 267777 պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվար 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրական էներգիայի մատակարարում` 1,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01520332) 2017 թվականի հոկտեմբերի 26-ին կնքված N 4014606 պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվար 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրական էներգիայի մատակարարում` 10,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Յուքոմ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00024873) 2011 թվականի օգոստոսի 23-ին կնքված N 99/23/08/2011 պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցում` 300,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
6) «Վիվասել» ՄՏՍ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01551651) 2016 թվականի նոյեմբերի 16-ին կնքված N 19006193 և N 19006154 ու 2017 թվականի մայիսի 18-ին կնքված N 19366806 պայմանագրերով նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում շարժական կապի ծառայությունների մատուցում` 700,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
7) «Մոդուս Գրանում» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 04102865) 2020 թվականի հունվարի 8-ին կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է անասնակերի մատակարարում` 30,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
8) «Քարդ Ագրոսերվիս» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01555961) 2020 թվականի հունվարի 8-ին կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է անասնապահական գործիքների, սարքավորումների և պարագաների մատակարարում` 6,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
9) «Կրիվոյշին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 07604029) 2020 թվականի հունվարի 8-ին կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է բետոնե խառնուրդի և լիցքային նյութերի մատակարարում` 3,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
10) «Արնդանե» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01561662) 2020 թվականի հունվարի 8-ին կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է կերի և կաթի փոխարինիչի մատակարարում` 3,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
11) «Սոֆադ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00019746) 2020 թվականի հունվարի 8-ին կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է սանիտարահիգիենիկ և մաքրման միջոցների մատակարարում` 1,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
12) «Մեդիսար» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02555635) 2020 թվականի հունվարի 8-ին կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է ախտահանիչ նյութերի մատակարարում` 1,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
13) «Սմարթագրո» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 03549691) 2020 թվականի հունվարի 8-ին կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է անասնաբուժական գործիքների, սարքավորումների և գյուղատնտեսական ոլորտի այլ ապրանքների մատակարարում՝ 3,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
14) «Ֆլեշ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01808789) 2020 թվականի հունվարի 14-ին կնքված N 020/20 պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է բենզինի և դիզվառելիքի մատակարարում` 10,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի: