20 Փետրվարի 2020, 82 - Ա
«ԱՌԴԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Բարեգործական որակել «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի ԱՄՆ-ի գրա-սենյակի կողմից «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի հասցեով` «Հայ փոքրիկ երգիչ-ներ» միջազգային ասոցիացիային անհատույց հանձնելու նպատակով ուղարկված բեռի (5 տեղ, 74.5 կգ ընդհանուր քաշով, 8,125 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման և այլ ծախսերը կազմել են 573 ԱՄՆ-ի դոլար, ցանկը՝ համաձայն հավելվածի, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամին` նշված բեռի համապատասխան ձևա-կերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարե-գործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահ-մանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն: