20 Փետրվարի 2020, 80 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N Մ-1435-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2015 թվականի դեկտեմբերի 25-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Գյումրի քաղաքի հին թատրոնի շենքի և հարակից տարածքի վերակառուցման, վերանորոգման և բարեկարգման» ծրագրի մասին» N Մ-1435-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Եվրոշին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00810471) 2020 թվականի հունվարի 27-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է բազրիքի սյուների մատակարարում՝ 165,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «ARCHE RESTAURI s.n.c. di Simeti Silvia&C.» ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01763470349) 2020 թվականի փետրվարի 3-ի փոխանցման հաշվով իրականացվող գործարքը, որով նախատեսվում է Գյումրի քաղաքի հին թատրոնի շենքի ճակատային պատի վերականգնման խորհրդատվական ծառայությունների մատուցում՝ 14,916 եվրոյին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի: