Փոխվարչապետերի որոշումներ

20 Փետրվարի 2020, 79 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Հայկ Վլադիմիրի Բալայանի կողմից (անձնագիր` N 4615831330) որպես աջակցություն Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության հասցեով` Արցախի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովին անհատույց հանձնելու նպատակով ուղարկված բեռի (71 տեղ, 59,000 ռուսական ռուբլուն համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, ԵՏՄ բեռ) ներմուծման ծրագիրը:
2. Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությանը` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

Հավելված