20 Փետրվարի 2020, 76 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 949-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 00057312) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Գեղարքունիքի մարզի Ջիլ համայնքում 23 տների մասնակի նորոգում» ծրագրի մասին» N 949-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Գոլդշին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00257698) 2020 թվականի հունվարի 17-ին կնքված N 14/01 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինանյութի մատակարարում՝ 8,200,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Սթիլ կոնցեռն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 03019924) 2020 թվականի հունվարի 17-ին կնքված N 17/01 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինանյութի մատակարարում՝ 16,800,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի: