20 Փետրվարի 2020, 73 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի N 206-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի ապրիլի 17-ի «Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի մարտի 1-ի N 68-Ա որոշմամբ հաստատված ծրագրին հարակից գործարքների մասին» N 206-Ա որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում «2020 թվականի փետրվարի 28-ը ընկած ժամանակահատվածում գրենական պիտույքների մատակարարում` 3,000,000 դրամի չափով» բառերը փոխարինել «2020 թվականի դեկտեմբերի 28-ն ընկած ժամանակահատվածում գրենական պիտույքների մատակարարում` 7,500,000 դրամի չափով» բառերով: