Փոխվարչապետերի որոշումներ

20 Փետրվարի 2020, 72 - Ա

«ՆԱՐԵԿԱՑԻ» ԱՐՎԵՍՏԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ամերիկայի Միացյալ Նահանգներից՝ «Նարեկացի» արվեստի ինստիտուտ» հասարակական կազմակերպության կողմից, «Նարեկացի» արվեստի միավորում» հասարակական կազմակերպության հասցեով, կրթական և մշակութային միջոցառումների կազմակերպման նպատակով ուղարկված բեռի (84 տեղ, 1740 կգ ընդհանուր քաշով, 2,640,500 դրամ արժեքով, փոխադրման և այլ ծախսերը կազմել են 2,027.62 ԱՄՆ-ի դոլար, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, «Արարատյան» մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2 «Նարեկացի» արվեստի միավորում» հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

Հավելլված

Արխիվ

2024

2023