Փոխվարչապետերի որոշումներ

20 Փետրվարի 2020, 69 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 68-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02569972) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի մարտի 1-ի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Գյուղական համայնքների զարգացում» ծրագրի մասին» N 68-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Սաս-Գրուպ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02538542) 2020 թվականի հունվարի 17-ին կնքված N AR 170120 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կենցաղային և տնտեսական ապրանքների մատակարարում՝ 5,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Բարդի Պրոեկտ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00152742) 2020 թվականի հունվարի 30-ին կնքված N 30/01/2020 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հիմնադրամի նոր գրասենյակի համար նախագծային փաստաթղթերի կազմման աշխատանքների իրականացում՝ 3,600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Ֆիրմա Ալֆա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01204713) 2020 թվականի փետրվարի 3-ին կնքված N ՔՈԱՖ-ՍՄԱՐԹ 03/02/2020 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ինտերակտիվ դիսփլեյների և դրանց համար նախատեսված տեղափոխվող տակդիրների մատակարարում՝ 6,321,633 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Ասողիկ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00835755 ) 2020 թվականի հունվարի 17-ին կնքված N Վ-17/01/2020 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տպագրական ծառայությունների մատուցում՝ 8,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «ՍիՓիԷս Օիլ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02665864) 2020 թվականի փետրվարի 3-ին կնքված N Վ-03/02/2020 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հեղուկ վառելանյութի մատակարարում՝ 15,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

Արխիվ

2024

2023