19 Փետրվարի 2020, 68 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության հասցեով՝ Արցախի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովին հանձնելու նպատակով ուղարկված ներքոհիշյալ ապրանքների ներմուծման ծրագիրը՝
1) Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Հայկ Վլադիմիրի Բալայանի (անձնագիր` 4615 N 831330) կողմից որպես աջակցություն ուղարկված ապրանքներ՝ 13 տեղ, 560 կգ ընդհանուր քաշով, 78,000 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, ցանկը՝ համաձայն հավելվածի, ԵՏՄ բեռ.
2) Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Վարդան Կիրոպի Կիրոյանցի կողմից (անձնագիր` N 03 05 546287) Արցախի Հանրապետության «Հայկական գյուղերի զարգացման հիմնադրամի» համար ուղարկված մարզադաշտի խոտհնձիչ մեքենա, սպորտային և շինարարական ապրանքներ՝ 1 բեռնարկղ, 21,852 կգ ընդհանուր քաշով, 926,757.80 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, ԵՏՄ բեռ.
3) Ֆրանսիայի Հայ-Մեդ ասոցիացիայի կողմից որպես աջակցություն ուղարկված դեղորայք և բժշկական պարագաներ՝ 2 տեղ, 18 կգ ընդհանուր քաշով, 1,488 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, ներառյալ փոխադրման ծախսերը, Արևմտյան մաքսատուն-վարչություն:
2. Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությանը` նշված բեռների համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն: