Փոխվարչապետերի որոշումներ

31 Հունվարի 2020, 44 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 70-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02662248) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի մարտի 1-ի «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի կողմից իրականացվող «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացում» ծրագրի մասին» N 70-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Քլինլայն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01847941) 2019 թվականի դեկտեմբերի 25-ին կնքված N 0129-251219 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի հունվարի 8-ից մինչև դեկտեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածում սանիտարական մաքրման ծառայությունների մատուցում՝ ամսական 514,200 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2019 թվականի դեկտեմբերի 23-ին կնքված N 0126-231219 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի հունվարի 16-ից մինչև փետրվարի 15-ը ընկած ժամանակահատվածում հյուրանոցային ծառայությունների մատուցում` 1,997,800 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

Արխիվ

2024

2023