Փոխվարչապետերի որոշումներ

31 Հունվարի 2020, 48 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի կողմից հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասցեով ուղարկված նշված ավտոմեքենաների (համալրված սայլակով և հարակից բժշկական սարքերով), քայլակների և հիգիենիկ պարագաների ներմուծման ծրագիրը՝
1) 2007 թվականի արտադրության, Merscedes-Benc C 230 Red մակնիշի, նույնականացման համարը` WDBRF52H37F916098, 1,400 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 1,400 ԱՄՆ-ի դոլար, Հյուսիսային մաքսատուն-վարչություն, ավտոմեքենան անհատույց հանձնվելու է հաշմանդամ Ապավեն Աշոտի Բեգլարյանին.
2) 2008 թվականի արտադրության, Vollkswagen Rabbit մակնիշի, նույնականացման համարը` WVWBA71K98W012185, 1,440 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 1,400 ԱՄՆ-ի դոլար, Հյուսիսային մաքսատուն-վարչություն, ավտոմեքենան անհատույց հանձնվելու է հաշմանդամ Նելան Լեոնարդի Չարչյանին.
3) քայլակներ և հիգիենիկ պարագաներ՝ 23 տեղ, 204 կգ ընդհանուր քաշով, 525 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 250 ԱՄՆ-ի դոլար, Արարատյան մաքսատուն-վարչություն, անհատույց հանձնվելու են Արցախի ազատամարտի հաշմանդամ վետերաններին:
2. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` նշված բեռների ձևակերպումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն: