31 Հունվարի 2020, 37 - Ա
«ԱՐԱԲԿԻՐ» ՄԻԱՑՅԱԼ ՄԱՆԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ՈՐՈՇ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԵԹՈԴՆԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄ» ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 4,748,800,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Երեխաների առողջության վերականգնման և որոշ հիվանդությունների բուժման ժամանակակից մեթոդների ներդրում» համալիր ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին: