Փոխվարչապետերի որոշումներ

31 Հունվարի 2020, 32 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 838-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից ձեռք բերված 2011 թվականի արտադրության Mitsubishi Canter3C13 33,5 բեռնատար ավտոմեքենան (նույնականացման համարը՝ TYBFB83SE4DV11231, 9,200 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 2,500 եվրո, Հյուսիսային մաքսատուն-վարչություն) ներմուծվում է Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2019 թվականի նոյեմբերի 29-ի «Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Հայաստանի Հանրապետության տարածքում տնազուրկ և տան վերանորոգման կարիք ունեցող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավում» ծրագրի մասին» N 838-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում: