Փոխվարչապետերի որոշումներ

31 Հունվարի 2020, 24 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 321-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Ազնավուրը» հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02652202) «Դելոյթ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02612726) 2019 թվականի դեկտեմբերի 18-ին կնքված N A22 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ֆինանսական հաշվետվությունների աուդիտորական ծառայությունների մատուցում՝ 3,800,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի նոյեմբերի 9-ի «Ազնավուրը» հիմնադրամի կողմից իրականացվող «Ազնավուր» կենտրոնի ստեղծում» ծրագրի մասին» N 321-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն: