Փոխվարչապետերի որոշումներ

31 Հունվարի 2020, 21 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-Ի N Մ-147-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2016 թվականի մարտի 15-ի «Լալշ» եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Հայաստանի եզդիների «Մալակե Տաուսի» տաճարի կառուցում և հարակից տարածքների կառուցապատում» ծրագրի մասին» N Մ-147-Ա որոշմամբ հաստատված ծրագրի 8-րդ կետում «2019 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «2019 թվականի հունվարի 1-ից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 30-ը» բառերով:
2. Սահմանել, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների կողմից «Լալշ» եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված ներքոհիշյալ ապրանքները ներմուծվում են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում՝
1) Խաչատրյան Արցրունի կողմից (անձնագիր՝ N 45 00 781799) բեռ՝ 16,280 կգ ընդհանուր քաշով, 550,000 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, ցանկը՝ համաձայն N 1 հավելվածի, ԵՏՄ բեռ.
2) Սլոյան Ռոմանի կողմից (անձնագիր՝ N 45 18 517147) բույսեր բաց տարածքի համար՝ 20,000 կգ ընդհանուր քաշով, 129,600 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, ԵՏՄ բեռ.
3) Սլոյան Ռոմանի կողմից (անձնագիր՝ N 45 18 517147) բույսեր բաց տարածքի համար՝ 20,000 կգ ընդհանուր քաշով, 129,600 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, ԵՏՄ բեռ.
4) Խաչատրյան Արցրունի կողմից (անձնագիր՝ N 45 00 781799) բեռ՝ 2,170 կգ ընդհանուր քաշով, 850,000 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի, ԵՏՄ բեռ:

Հավելված

 

 

Արխիվ

2024

2023