Փոխվարչապետերի որոշումներ

31 Հունվարի 2020, 16 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-Ի N 482-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ Մ Ա Ս Ի Ն

 
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի օգոստոսի 5-ի «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Լեռնահովիտ գյուղի փողոցների և հարակից տարածքների բարեկարգում» ծրագրի մասին» N 482-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ի կետում «260,000,000 դրամ» բառերը փոխարինել «470,000,000 դրամ» բառերով.
2) որոշմամբ հաստատված ծրագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 07203481) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Ալինա Իսպիրյան» ԱՁ-ի հետ (ՀՎՀՀ` 35160604) 2019 թվականի նոյեմբերի 28-ին կնքված՝ N 28/11/19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ապակյա արտադրանքի, դռների ու փեղկերի մատակարարում և տեղադրում` 64,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 04000255) 2019 թվականի նոյեմբերի 8-ին կնքված՝ N 62-Լ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ցեմենտի ձեռքբերում` 11,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Մարմարի աշխարհ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00808678) 2019 թվականի նոյեմբերի 14-ին կնքված՝ N 03/19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է գրանիտե սալիկների ձեռքբերում` 1,280,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

Հավելված