31 Հունվարի 2020, 10 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 37-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
Սահմանել, որ «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 03517269) «Էյ-ի-Ջի-Սերվիս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00930884) 2019 թվականի սեպտեմբերի 7-ին կնքված N 6-68 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 7-ը ընկած ժամանակահատվածում գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման և կարգաբերման ծառայությունների մատուցում` 657,288 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի մարտի 1 ի «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Կոտայքի մարզի Կոտայք գյուղում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների երկարաժամկետ ընտանեկան տիպի խնամք և դաստիարակություն» ծրագրի մասին» N 37-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն: