24 Դեկտեմբերի 2019, 946 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 321-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Ազնավուրը» հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02652202)՝ «Փրոջեքթ մենեջմենթ յունիթ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00258778) 2019 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված N 3565-211119 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում հաշվապահական հաշվառման, մարդկային ռեսուրսների կառավարման և հարակից ծառայությունների մատուցում՝ 12,840,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի նոյեմբերի 9-ի «Ազնավուրը» հիմնադրամի կողմից իրականացվող «Ազնավուր» կենտրոնի ստեղծում» ծրագրի մասին» N 321-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն: