Փոխվարչապետերի որոշումներ

24 Դեկտեմբերի 2019, 928 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ի N Մ-1469-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ (N 1)

 
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ` 00032803) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2016 թվականի հունվարի 13-ի «Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի կողմից 2016-2021 թվականներին իրականացվող ծրագրի մասին» N Մ-1469-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Մագաղաթ պլյուս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00474041) 2019 թվականի դեկտեմբերի 4-ին կնքված՝ N 111/19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տպագրական ծառայությունների մատուցում` 10,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Օմեգա պրինտ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00923469) 2019 թվականի դեկտեմբերի 4-ին կնքված՝ N 110/19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տպագրական ծառայությունների մատուցում` 15,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի: