24 Դեկտեմբերի 2019, 927 - Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՍԱՂՄՈՍԱՎԱՆ ԳՅՈՒՂՈՒՄ ԲԱԶՄԱՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՆԱԽԱԳԾԱ-ՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 5,400,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղում բազմաֆունկցիոնալ համայնքային կենտրոնի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) «Նորաշեն» ՆՏ ԱԿ-ի հետ (ՀՎՀՀ` 01203702) 2019 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված N ՀՀ/ՆՆ-02/19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում՝ 5,400,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1 ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին: