24 Դեկտեմբերի 2019, 921 - Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ 120- ՏԵՂԱՆՈՑ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՏԱՐԱԾՔԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ ԵՎ ԿԱՆԱՉԱՊԱՏՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 9,195,177 դրամ ընդհանուր արժողությամբ «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան քաղաքում 120- տեղանոց մանկապարտեզի տարածքի բարեկարգում և կանաչապատում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456)՝ «ԻՇԿ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 07608294) 2019 թվականի նոյեմբերի 15-ին կնքված N ՀՀ/ԻՄ-01/19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մանկապարտեզի տարածքի բարեկարգման և կանաչապատման շինարարական աշխատանքների իրականացում՝ 9,195,177 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1 ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին: