Փոխվարչապետերի որոշումներ

29 Նոյեմբերի 2019, 856 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-Ի N Մ-147-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2016 թվականի մարտի 15-ի «Լալշ» եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Հայաստանի եզդիների «Մալակե Տաուսի» տաճարի կառուցում և հարակից տարածքների կառուցապատում» ծրագրի մասին» N Մ-147-Ա որոշմամբ հաստատված ծրագրում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
1) ծրագրի 3-րդ կետը «Սլոյան Միրզա Չոլոյի (ՀՀ Արմավիրի մարզ, գյուղ Մուսալեռ, անձնագիր՝ N 2400777, տրված է 18.07.2015)» բառերից հետո լրացնել «և այլ ֆիզիկական անձինք» բառերով.
2) ծրագրի 9-րդ կետի 2-րդ ենթակետում «շինանյութերի ձեռքբերում – մինչև 01.06.16 թ.» բառերը փոխարինել «շինանյութերի և այլ ապրանքների (տաճարի կառուցման, կահավորման և հարակից տարածքի բարեկարգման համար անհրաժեշտ) ներմուծում և ձեռքբերոմ – մինչև 31.12.19 թ.» բառերով.
3) ծրագրի 10-րդ կետը լրացնել «շինանյութերի և այլ ապրանքների (տաճարի կառուցման, կահավորման և հարակից տարածքի բարեկարգման համար անհրաժեշտ) ներմուծում և ձեռքբերում» բառերով:
2. Սահմանել, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների կողմից «Լալշ» եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված՝ ստորև նշված ապրանքները ներմուծվում են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում՝
1) Սավլան Ռոննիի կողմից (անձնագիր՝ N 45 18 788589)՝ փշատերև ծառեր, վարդի տնկիներ՝ բաց տարածքի համար՝ 6400 կգ քաշով, 596,819 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, ԵՏՄ բեռ.
2) Խաչարյան Արթուրի կողմից (անձնագիր՝ N 45 11 195763)՝ քարեր հուշարձանի համար և այլ պատրաստի իրեր՝ 2202 կգ ընդհանուր քաշով, 411,582 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, ԵՏՄ բեռ.
3) Խաչարյան Արթուրի կողմից (անձնագիր՝ N 45 11 195763)՝ ջահեր՝ 910 կգ ընդհանուր քաշով, 980,000 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, ԵՏՄ բեռ.
4) Խաչատրյան Արծրունի կողմից (անձնագիր՝ N 45 00 781799)՝ տրանսֆորմատոր, ակտիվացրած ածուխ և այլ սարքավորումներ՝ 4,833 կգ ընդհանուր քաշով, 1,093,600 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, ԵՏՄ բեռ.
5) Սլոյան Ռոմանի կողմից (անձնագիր՝ N 45 18 517147)՝ գազոն՝ 19,000 կգ ընդհանուր քաշով, 160,000 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, ԵՏՄ բեռ.
6) Կարագյոզյան Վահրամի կողմից (անձնագիր՝ N 45 98 487167)՝ մարմարե սալիկ՝ 17,000 կգ ընդհանուր քաշով, 595,500 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, ԵՏՄ բեռ:

 

Արխիվ

2024

2023